ԱՄՆ նախազգուշացումը Թուրքիային

242284116ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ պատժամիջոցներ կկիրառի, եթե Թուրքիան Ռուսաստանից հակաօդային պաշտպանության S-400 համակարգ գնի:

Պետդեպի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Պալլադինոն լրագրողների համար կազմակերպված բրիֆինգի ժամանակ մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ռուսաստանից S-400-ի գնման գործարքը՝ նշելով, որ ԱՄՆ դիրքորոշումն այս հարցում չի փոխվել, եւ այդ գործարքն անհանգստացնում է Միացյալ Նահանգներին։

Թուրքիային առաջարկվել է համատեղ աշխատանքներ տանել ՀՕՊ համակարգերի ուղղությամբ եւ ներկայացվել են ամերիկյան Պատրիոտ (Patriot) եւ այլ համակարգեր։

Պալլադինոն նշել է նաեւ, որ ամերիկյան կողմը Թուրքիային նախազգուշացրել է, որ S-400-ի գնումը կստիպի վերանայել Անկարայի մասնակցությունը F-35-ի ծրագրին եւ վտանգի կենթարկի ապագայում այլ զինատեսակների մատակարարումը։

«Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքի շրջանակներում (CAATSA) S-400-ի հարցով շահագրգռված պետությունը կամ իրավաբանական ու ֆիզիկական անձինք կարող են ենթարկվել պատժամիջոցների։

Օրեր առաջ ԱՄՆ ԶՈւ եվրոպական հրամանատարության հրամանատար եւ Եվրոպայում NATO-ի Միացյալ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար, ԱՄՆ բանակի գեներալ Քերտիս Սկապարոտտին նշել է, որ եթե Թուրքիան Ռուսաստանից գնի S-400, ապա չպետք է F-35 կործանիչ տրամադրել Թուրքիային։

Աղբյուր

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.