Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը իր ելույթում ՀՀ Պն Դավիթ Տոնոյանն ասել է.
«Ես, որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ այդ ձեւաչափը՝ տարածքներ խաղաղության դիմաց, ես այսօր վերաձեւակերպել եմ՝ նոր պատերազմ՝ նոր տարածքներ։
Ոչ մի բան չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ, բայց Հայաստանն ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները, մենք անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք եւ ավելացնելու ենք այն ստորաբաժանումների քանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,- նշել է նախարարը։