Տարածաշրջանի երկրներից առաջինը Հայաստանում կգործի ուղղաթիռ, որը պետպատվերի շրջանակներում առողջապահական ծառայություններ է մատուցելու:
Այսօր տեղի է ունեցել սանիտարական ավիացիայի ուղղաթիռի շնորհանդեսը, որին մասնակցել են կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, ինչպես նաև բժշկական հանրության ներկայացուցիչները:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով սանավիացիայի փորձարկման շնորհանդեսին, շեշտել է, որ սա երկար սպասված և կարևոր իրադարձություն է Հայաստանի համար: Այն հնարավորություն կտա անհետաձգելի դեպքերում գործել արագ, ինչը կփրկի կյանքեր: