Ադրբեջանը փակել է իր օդային տարածքը NATO-ի՝ Աֆղանստան ուղեւորվող գերմանական ինքնաթիռների համար։ Այս մասին հաղորդում է Haqqin.az-ը՝ Spiegel-ին հղում անելով։
Գերմանիայի ՌՕՈւ ինքնաթիռները շաբաթը մեկ անգամ մեկնում էին Մազարի-Շարիֆ բազա։ Ադրբեջանի կողմից օդային տարածքը փակելու պատճառով մարտ ամսից գերմանացի զինծառայողները Աֆղանստան են մեկնում այլ թռիչքուղով՝ ամերիկյան Ս-17 ռազմատրանսպորտային ինքնաթիռներով։
Գերմանիայի ՊՆ հաղորդմամբ, իրենց ռազմական ինքնաթիռների համար Ադրբեջանի օդային տարածքի փակումից հետո որոշ թռիչքներ չեն իրականացվել։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում լարված հարաբերություններ են Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններում՝ պայմանավորված Անկարայի կողմից ռուսական Ս-400 ԶՀԿ-ի ձեռքբերման եւ ԱՄՆ կողմից թուրքական կողմին հնչեցրած սպառնալիքներով, իսկ Ադրբեջանը հաճախ է պաշտպանում թուրքական տեսակետներն ու մասնակցում Էրդողանի՝ հականատօական եւ հակաամերիկյան միջոցառումներին։