Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվա մեկնելուց առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հետ քննարկելու է Սիրիայում Թուրքիայի ԶՈւ նոր օպերացիայի հարցը։
Էրդողանը նշել է, որ սահմանային նախապատրաստություններն ավարտված են, կազմ-պատրաստ են ցանկացած պահի գործողություններ սկսելու։
Այսօր Մոսկվայում տեղի է ունենալու Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որտեղ, ակնկալվում է, քննարկվելու են Ս-400-ների մատակարարման, Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման, «Թուրքական հոսքի» շինարարության եւ «Աքքույու» ԱԷԿ-ի նախագծին առնչվող հարցերը։
Նկարը՝ Reuters-ի։