Ռազմատեխնիկական ոլորտում Ռուսաստանն ու Թուրքիան ունեն համագործակցության լայն հնարավորություններ, կարող են բարձր տեխնալոգիական ապրանքների համատեղ արտադրություն կազմակերպել,- հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ռուս-թուրքական բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Պուտինը նշել է, որ երկու երկրները հարուստ փորձ ունեն շինարարության ոլորտում. թուրքական կազմակերպությունների մասնակցությամբ են կառուցվել 2014թ. Սոչիի Ձմեռային օլիմպիադայի եւ 2018թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության շինությունները։
ՌԴ նախագահի խոսքերով, Ռուսաստանն ու Թուրքիան հրաշալի նախադրյալներ ունեն քիմիական, մետալուրգիական եւ այլ բնագավառներում համագործակցության համար։