Ռուսաստանը մտադիր է պայմաններ ստեղծել սեփական ռեսուրսների հաշվին տնտեսությունը զարգացնելու համար՝ միաժամանակ բաց լինելով օտարերկրյա ներդրողների առաջ։ TASS-ի հաղորդմամբ, այս մասին երեկ Россия-24-ի եթերում հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։
Տնտեսական զարգացմանը նպաստող առկա միջոցառումներին զուգահեռ նախատեսվում է արտարժույթի կարգավորման ազատականացում, բիզնեսին խոչընդոտող ու հնացած նորմատիվ ակտերի չեղարկում եւ ինքնազբաղվածների համար նոր արտոնյալ կարգավիճակի սահմանում։
Նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ նոր պատժամիջոցների դեպքում, մասնավորապես բանկային համակարգում, Ռուսաստանն ունի պլան-Բ։ Միջազգային ճնշումների սպառնալիքի պարագայում ՌԴ-ը միջոցներ է ձեռնարկում ազգային ծրագրերի իրականացման եւ տնտեսության ազատականացման գործիքների ներդրման ուղղությամբ։