Քրդերը վաճառում են Ասադի ինքնաթիռները. Թուրքիան անհանգստանում է

IMG_20190414_114801_989Քրդական Ազգային ինքնապաշտպանական ջոկատները (YPG) եւ Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) Սիրիայի Ռաքքա նահանգում գտնվող Տաբկայի ռազմաբազայից Իրաք են տեղափոխում Բաշար Ասադի վարչակարգին ծառայած ռազմական հին ինքնաթիռները եւ սարքավորումները։ Այս մասին հաղորդում է թուրքական Hürriyet-ը։

Թուրքիայի կողմից ահաբեկչական հայտարարված քրդական կազմակերպությունները ռազմատեխնիկան Իրաք են անցկացնում Սիրիա-Իրաք սահմանի Սիմելկա անցակետով։ Hürriyet-ը, վկայակոչելով իր հավաստի աղբյուրներին, նշում է, որ ռազմական նյութատեխնիկական միջոցները փաստաթղթավորված են մտնում անցակետ, ինչը հիմք է տալիս անհանգստանալու, որ դրանք Իրաքում կարող են վաճառվել՝ քրդական ուժերի համար դառնալով ֆինանսական աղբյուր։

Աղբյուրի հաղորդմամբ, ահաբեկչական հայտարարված YPG եւ PKK կազմակերպություններին աջակցելու համար ֆրանսիական զինվորական ստորաբաժանում է տեղակայված Տաբկայի ռազմական բազայում։ Վերջինս 2017թ.-ից գտվում է քրդական կազմակերպությունների տիրապետության ներքո։

Anadolu գործակալության հաղորդմամբ, քրդական կազմակերպությունները, որոնք ահաբեկչական են հայտարարվել Թուրքիայի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից, վերջին 30 տարում պատճառ են հանդիսացել ավելի քան 40 հազար մարդու մահվան, այդ թվում՝ կանանց եւ երեխաների։

Հավելենք, որ Թուրքիայի ԶՈւ-ը երկարատեւ դադարից հետո Հալեպի նահանգի հյուսիս-արեւմուտքում վերսկսել են ռազմական գործողություններն ընդդեմ քրդական ԱԻՋ-ի (YPG): Free-News.su-ի հաղորդմամբ, Թալ-Ռիֆաաթ բնակավայրի տարածքից ռուսական ռազմական ոստիկանության դուրսբերումից ընդամենը 48 ժամ անց թուրքական ծանր հրետանին վերսկսել է բնակավայրի մոտ տեղակայված քրդական (թուրքերի կողմից՝ ահաբեկչական հայտարարված) դիրքերի արկակոծությունը։ YPG-ի պատասխան կրակն անհամեմատ թույլ է եղել։

Թեեւ Թալ-Ռիֆաաթում տեղակայված են նաեւ Սիրիայի կառավարական ուժերը, սակայն թուրքական ղեկավարությունը հաշվի չի առնում ինքնիշխան պետության տարածքում գործելու հանգամանքը՝ նույնիսկ պահանջելով սիրիական ուժերը դուրս բերել այդ քրդական ջոկատների տեղակայման վայրերից։

Պաշտոնական Դամասկոսը, հրաժարվելով կատարել թուրքական պահանջը, շարունակում է պահպանել իր զորամասերը Նուբլում եւ Ալ-Զահրայում։ SANA գործակալությանը տված հարցազրույցում Սիրիայի պատգամավորներից մեկը, Թուրքիայի քայլերը որակելով օկուպացիա, նշել է, որ Էրդողանի հանցավոր վարչակազմը սիրիացի զինվորներից պահանջում է լքել իրենց սեփական տարածքները։

Այնուամենայնիվ, թուրքական ստորաբաժանումներն իրենց հետաքրքրությունների տիրույթում գտնվող տարածքներին վերաբերվում են տիրոջ կարգավիճակով, քանզի Սիրիայում ստեղծված վիճակն այսօր Ուժն է ծնում իրավունք արտահայտության դրսեւորումն է. որոշումներն ու գործողություններն այստեղ արդարացվում են ռազմական հզորության գնահատմամբ։

Վերադառնալով քրդերի կողմից զինտեխնիկան Իրաք տեղափոխելուն՝ կարող ենք ընդգծել, որ Թուրքիայի անհանգստությունն այս հարցում պայմանավորված է քրդական ջոկատների կողմից ֆինանսական միջոցների հայթայթմամբ, ինչն, իհարկե, ուղղվելու է հենց Թուրքիայի դեմ։ Միաժամանակ Անկարան կարող է այս հարցը առիթ օգտագործել՝ սիրիաիրաքյան սահմանի նշված հատվածում եւս իր վերահսկողությունը հաստատելու համար։

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.