Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքը ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 5 մլրդ 388,974 մլն դոլար, որից 5 մլրդ 222,384 մլն-ը Կառավարության պարտքն է։
Վրաստանի արտաքին պարտքն Ադրբեջանի նկատմամբ ներկայումս կազմում է 7,435 մլն դոլար։ Աղբյուրի հաղորդմամբ, այս մասին նշված է Վրաստանի ֆինանսների նախարարության ամսական հաշվետվությունում։
Վերջին շրջանում վրաց-ադրբեջանական համեմատաբար լարվող հարաբերությունների ֆոնին (Ջավախքում հայ ազատամարտիկի կիսանդրիի տեղադրում, ադրբեջանական գազի թանկացում, սահմանային հարցեր եւ այլն) ադրբեջանական լրատվամիջոցի վերնագիրը Վրաստանի արտաքին պարտքի մասին սպառնալիքի է նմանվում՝ (բառացի)
Վրաստանն Ադրբեջանին դեռ միլիոններ է պարտք