Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայի հյուսիսում առկա բազմաթիվ խնդիրները պայմանավորված են տարածաշրջանի պետությունների ներքին գործերին արտաքին միջամտությամբ։ РИА Новости-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը։
Մոսկվայում այսօր կայացած Համագործակցության ռուս-արաբական ֆորումի նախարարական 5-րդ սեսիայի ժամանակ Սերգեյ Լավրովը նշել է, որ բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն տարածաշրջանի բարդ իրավիճակի կայունացմանը. ահաբեկչության վերջնական ջախջախմանը, խաղաղության հաստատմանը եւ անվտանգության ապահովմանը։
Ֆորումի քննարկումների առաջնային թեմաներն են իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում, պաղեստինաիսրայելական հակամարտությունը, Սիրիայի, Լիբիայի, Եմենի ճգնաժամը, ահաբեկչության դեմ պայքարը, միջուկային զենքի չտարածման խնդիրը։
Ս.Լավրովը նշել է, որ այս եւ բազմաթիվ այլ խնդիրներ պայմանավորված են տարածաշրջանի պետությունների ներքին գործերին արտաքին ուժերի միջամտությամբ։