Մոսկվայում անցկացվել է մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի զորահանդեսի փորձը, որին այս տարի առաջին անգամ մասնակցելու են Կորտեժ նախագծի Aurus կաբրիոլետները։
Հաղթանակի օրը Կարմիր հրապարակով կանցնի 35 զորահանդեսային հաշվարկ՝ ընդհանուր մոտ 13 հազար զինվոր։ Կցուցադրվի նաեւ 150-ից ավել ժամանակակից ռազմատեխնիկա՝ ներառյալ Իսկանդեր-Մ հրթիռային համալիրներ եւ Արմատա տանկեր։
Աղբյուրի հաղորդմամբ, Ավիացիան ներկայացված կլինի 74 ինքնաթիռներով եւ ուղղաթիռներով, այդ թվում՝ Տու-95ՄՍ ռմբակոծիչներ եւ Սու-30ՍՄ կործանիչներ։