Անհարգալից վերաբերմունք՝ առաջին հերթին՝ տվյալ համանախագահի նկատմամբ. ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը

IMG_20190418_164454_527ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, պատասխանելով մեր հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է արդյոք առաջիկայում Վաշինգտոնում հանդիպում անցկացնելու ամերիկյան կողմի առաջարկի մասին Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը, պատասխանեց.

Ինչպես գիտեք, ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ յուրաքանչյուր հանդիպման հաստատումից հետո դրա մասին հայտարարվում է համաձայնեցված կարգով:

Իրապես, դիտարկվում է ապագա հանդիպումը համանախագահ երկրներից մեկում անցկացնելու հնարավորությունը՝ հաշվի առնելով նախկին նմանօրինակ հանդիպումների աշխարհագրությունը։

Քանի որ այս հարցը դեռևս քննարկման փուլում է, պետք է ձեռնպահ մնալ միակողմանի ազդարարումներից և հրապարակային բանակցությունների գործելաոճից։ Ավելին, համանախագահ երկրներից մեկում կայանալիք հանդիպման մասին նախապես հայտարարելն անհարգալից վերաբերմունք է գործընթացի մասնակիցների, բայց առաջին հերթին՝ տվյալ համանախագահի նկատմամբ:

Դեռևս չկայացած պայմանավորվածությունների ազդարար դառնալու ձգտումը չի նպաստում փոխվստահության հիման վրա նորմալ աշխատանքային մթնոլորտի ձևավորմանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը Վարշավայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ ԱՄՆ գլխավոր քարտուղարը, ցանկություն հայտնելով իր ներդրումն ունենալ բանակցությունների առաջխաղացման գործում, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներին հրավիրել է Վաշինգտոն։

ԱԳՆ տարածած հաղորդագրությունում տիկին Նաղդալյանն անդրադարձել է նաեւ ապրիլի 15հանդիպման վերաբերյալ Մամեդյարովի հայտարարությանը, թե՝ քննարկում է եղել 2016թ.-ին Ռուսաստանի կողմից ներկայացված ծրագրի հիման վրա։

Նախ, նշեմ, որ հանդիպման արդյունքներով հրապարակվել է դրան մասնակցող կողմերի համատեղ հայտարարությունը, որտեղ արդեն իսկ նշված են քննարկված թեմաները։ Համատեղ հայտարարությունները հենց այն նպատակով են արվում, որ դրանցում ամփոփվեն հանդիպման բոլոր մասնակիցների միջև համաձայնեցված ձևակերպումները։ Համաձայնեցված ձևակերպումներից դուրս, դրանց հակասող հայտարարությունները չեն նպաստում փոխվստահության ամրապնդմանը, առավել ևս եթե դրանք մտացածին են և չեն համապատասխանում իրականությանը։

Ներկայումս որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում։ Ավելին, քննարկումների բովանդակային մասը շարունակում է ընթանալ միմյանց դիրքորոշումներին ծանոթանալու, պարզաբանելու ու հստակեցնելու տիրույթում:

Վահրամ Հովհաննիսյան

Մեկ կարծիք «Անհարգալից վերաբերմունք՝ առաջին հերթին՝ տվյալ համանախագահի նկատմամբ. ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը»-ի վերաբերյալ

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.