Էլմար Մամեդյարովը Վարշավայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ քննարկումները շարունակել Վաշինգտոնում։ Այս մասին հաղորդում է Report.az-ը։
Ադրբեջանական աղբյուրի հաղորդմամբ, Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ ԱՄՆ գլխավոր քարտուղարը, ցանկություն հայտնելով իր ներդրումն ունենալ բանակցությունների առաջխաղացման գործում, հրավիրել է Վաշինգտոն։
Հիշեցնենք, ապրիլի 15-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Ս.Լավրովի մասնակցությամբ կայացել է Զ.Մնացականյանի եւ Է.Մամեդյարով հանդիպումը, ինչից հետո կողմերը հանդես են եկել հայտարարությամբ։