Զելենսկին էներգակիրներ կփնտրի արեւմտյան երկրներում

IMG_20190419_134923_877

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ անհրաժեշտ է այլընտրանքային էներգակիրներ փնտրել հավանաբար արեւմտյան երկրներում, քանի որ Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել դեպի Ուկրաինա արտահանման եւ ներմուծման ծավալների վրա։

ՌԴ-ն արգելել է մեքենաշինական, թեթեւ արդյունաբերության եւ մետաղամշակման որոշ ապրանքների, խողովակային արտադրանքի, թղթի, ստվարաթղթի, հագուստի եւ կոշիկի ներմուծումն Ուկրաինայից։

Բացի այդ, հունիսի 1-ից Ռուսաստանն ածուխը, բենզինը եւ դիզվառելիքն Ուկրաինա կարտահանի միայն առանձին թույլատրությամբ։

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ 2018թ.  Ուկրաինա արտահված նավթի եւ նավթամթերքի արժեքը կազմել է 250 մլն դոլար, սակայն այդ ապրանքների արտահանման վրա էմբարգո է դրվել՝ ի պատասխան մեկ շաբաթ առաջ ուկրաինական կողմի սահմանած պատժամիջոցների։ Այսպես,  ուկրաինական իշխանություններն էմբարգո էին սահմանել Ռուսաստան արտահանվող մի շարք ապրանքատեսակների վրա, մասնավորապես՝ դեղամիջոցների, ապակե տարաների, մեքենաշինական եւ էլեկտրատեխնիկական արտադրատեսակների։

Մինչեւ 2020թ. էմբարգո է սահմանված նաեւ ռուսական գյուղատնտեսական ապրանքների ներմուծման վրա։ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության տվյալներով Կիեւի կողմից արգելանքի տակ դրված ապրանքների ընդհանուր արժեքը 2018թ. կազմել է մոտ 510 մլն դոլար։

 

Մեկ կարծիք «Զելենսկին էներգակիրներ կփնտրի արեւմտյան երկրներում»-ի վերաբերյալ

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.