Իրանական ներդրումներն Ադրբեջանի տնտեսությունում կազմում են ընդհանուր առմամբ շուրջ 3,4 մլրդ դոլար։ Այստեղ գրանցված են իրանական ավելի քան 1000 ընկերություններ։
Համատեղ նախագծերից բարեհաջող գործում է Նեֆտչալինսկի ավտոմոբիլային գործարանը, որտեղ 2018թ. արտադրվել է մոտ 1000 ավտոմեքենա, իսկ այս տարվա առաջին քառորդում արդեն բաց է թողնվել եւ վաճառվել 360 ավտոմեքենա։
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար, Իրան-Ադրբեջան հումանիտար, առեւտրային եւ տնտեսական հարցերի պետական հանձնաժողովի համանախագահ Շահին Մուստաֆայեւն Իրանի առեւտրի, բնական պաշարների եւ զարգացման նախարար Ռեզա Ռահմանիի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է, որ նախորդ տարի երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը մեծացել է 74%-ով, իսկ 2019-ի առաջին երկու ամիսներին ցուցանիշն աճել է 4,5 անգամ։