TBC բանկը գրաֆիկական դիզայներների եւ նկարիչների համար հայտարարել է վրացական նոր տառատեսակների մշակման մրցույթ, որը ծառայելու է վրացական ժառանգության եւ ինքնության կարեւոր մասնիկի՝ գրերի պահպանմանը եւ տարածմանը։ Այս մասին հաղորդում է Newsgeorgia-ն։
Քարթուլի-Ա (Վրացական-Ա) անունը ստացած մրցույթն իրականացվում է Ցերե քարթուլադ (գրիր վրացերեն) կազմակերպության շրջանակներում։ TBC բանկն այս նախաձեռնությունը սկսել է դեռեւս տարիներ առաջ՝ հատկապես համացանցային օգտատերերի շրջանում վրացական այբուբենի տարածման նպատակով։
Մրցույթի ընթացքում մշակվելու են միանգամից մի քանի տառատեսակներ։ Լավագույն նմուշները կթվայնացվեն եւ կկիրառվեն որպես ֆոնտեր։
Քարթուլի-Ա-յի նպատակը վրացական գրի առավել ադապտացումն է ժամանակակից աշխարհում, տարածումն ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրանից դուրս։