Մեծ Բրիտանիայի ՌԾՈւ HMS Echo հետախուզական նավը մուտք է գործել Սեւ ծով։ Marine Traffic մոնիտորինգային ծառայության տվյալներով, նավն այս պահին ուղեւորվում է դեպի հյուսիս։ Ria-ի հաղորդմամբ, այդ մասին հաղորդում է Բոսֆորի նեղուց մտնող նավերի անցումը հետեւող Bosphorus Observer ծառայությունը։
HMS Echo—ն նախատեսված է դեսանտային նավերին եւ սուզանավերին աջակցող հետախուզական գործողությունների համար, կարող է տեղեկատվություն հաղորդել իրական ժամանակում։
Նավը համալրված է 3 վեցփողային
M134 Minigun 7,62 մմ գնդացրերով, 20 մմ Oerlikon զենիթային արագաձիգ 2 հրանոթներով, 4 խոշոր տրամաչափի գնդացիրներով։
HMS Echo-ն նախորդ անգամ Սեւ ծով էր մտել դեկտեմբերին։