Զելենսկին հաղթեց. ի՞նչ է խոստացել անել

zelenskiՈւկրաինայի նախագահական ընտրություններում ջախջախիչ հաղթանակ տարավ Վլադիմիր Զելենսկին` հայտարարելով, որ նախագահի պաշտոնում կլինի միայն առաջին ժամկետում, որպեսզի փոխի երկիրը, ապա այն հանձնի նոր սերնդին:

Exit poll-ի նախնական տվյալներով գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն հավաքել է ընդամենը 25%, իսկ Զելենսկին ստացել է ձայների 73%-ը:Ուկրաինայի նախագահական ընտրություններին անդրադարձում РИА НОВОСТИ-ն առանձնացրել է Զելենսկիի կարևոր խոստումները:

Օրենքի գեթ մեկ խախտման դեպքում խոստանում եմ թողնել երկրի ղեկավարի պաշտոնը,- հայտարարել է նորընտիր նախագահը:

Զելենսկին հայտարարել է, որ մտադիր է միջոցներ ձեռնարկել Դոնբասում հրադադարի հաստատման համար` համոզմունք հայտնելով, որ Կիևը պետք է բոլոր ջանքերը գործադրի` Արևելյան Ուկրաինայի բնակիչների վստահությունը շահելու համար, չի բացառել Ռադայի արձակումը, ցանկանում է իմանալ պետական լեզվի մասին օրենքի նախագծի նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքը: Ուկրաինայի նախագահը նախատեսում է հանրաքվե անցկացնել NATO-ին անդամակցելու համար:

Զելենսկին խոստանում է հրաժարվել նախագահական նստավայրից` այն տրամադրելով երեխաներին, տեղաշարժման ժամանակ չփակել ճանապարհները և գործուղման մեկնել չվերթային ինքնաթիռներով:

Վլադիմիր Զելենսկին չի բացառում, որ իր Ժողովրդի ծառան կուսակցությունը կհայտնվի նաև Ուկրաինայի Բարձրագույն ռադայում. այդ նպատակին հասնելու համար նորընտիր նախագահը դիտարկում է ուկրաինական խորհրդարանը ցրելու և Ռադայի արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունները:

zelenski

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.