Իրանից նավթի արտահանումը կդադարեցվի մայիսի 2-ից

IMG_20190422_200916_464ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
Իրանից նավթի գնումը կասեցնելու վերաբերյալ որոշում է ստորագրել, ըստ որի իրանական նավթը մայիսի 2-ից չի արտահանվելու այլ երկրներ։

ԱՄՆ, Սաուդյան Արաբիան եւ Արաբական միացյալ էմիրությունները խոստանում են այս սահմանափակումների հետ կապված միջոցներ ձեռնարկել միջազգային շուկայում նավթի դեֆիցիտ չունենալու համար՝ ապահովելով անհրաժեշտ պահանջարկը։

Աղբյուրի հաղորդմամբ, ԱՄՆ-ը մտադիր են դաշնակիցների հետ միասին շարունակել եւ խորացնել Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումները։

Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն իր հերթին նշել է, որ ամերիկյան ճնշումները Թեհրանի նկատմամբ խստանալու են, քանի դեռ Իրանն ԱՄՆ-ի հետ մի սեղանի շուրջ չի նստել։

Ամերիկյան պահանջները հստակ են՝ դադարեցնել միջուկային զենքի ստացման ուղղությամբ աշխատանքները, բալիստիկ հրթիռների փորձարկումներն ու տարածումը, աջակցությունն ու հովանավորությունն ահաբեկչությանը, ԱՄՆ քաղաքացիների ձերբակալությունները։

Պետքարտուղարն ընդգծել է, որ ամերիկյան կողմը կշարունակի ճնշումները, մինչեւ այս պահանջների իրականացման համար Իրանը բանակցելու ցանկություն հայտնի։

Այս առնչությամբ անհանգստություն են հայտնել Իրանից նավթ ներմուծող երկրները։ Մասնավորապես, Չինաստանի իշխանությունները դեմ են արտահայտվել ամերիկյան կողմի միանձնյա գործողություններին՝ նշելով, որ համագործակցությունն Իրանի հետ շարունակելու են օրինականության շրջանակներում։

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.