Թուրքական TAI ընկերությունը մեկնարկել է միջին բարձրությամբ և երկար տևողությամբ թռչող անօդաչու սարքի ամառային փորձարկումները: YFYK կամ Anka-Aksungur անունը ստացած ԱԹՍ-ը հագեցած է տուրբինային PD170 դիզելային 2 շարժիչներով` յուրաքանչյուրը 170 ձիաուժ հզորությամբ: Դրոնը նախատեսված է մինչև 7,6 կմ բարձրությամբ թռիչքների համար, կարող է երկնքում գտնվել 24 ժամ և իր վրա կրել մինչև 750 կգ բեռ:
Թուրքական կազմակերպությունները դեռևս 2010-ականներից են սկսել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) տարբեր տեսակների արտադրությունը: Այդպիսի նախաձեռնությունների դրդեց ԱՄՆ Կոնգրեսի կողմից MQ-1 Predator և MQ-9 Reaper հարվածային սարքերը Թուրքիային չտրամադրելու մասին որոշումը. թուրքական ԶՈՒ-ը պատրաստվում էին դրանք կիրառել երկրի հարավ-արևելքում` ընդդեմ Քրդական բանվորական կուսակցության (PKK):
Կառավարումն իրականացվում է արբանյակային համակարգով: ԱԹՍ-ը նախատեսված է հետախուզության, դիտարկման և հակառակորդին հարված հասցնելու համար: Նախատեսվում է YFYK-ը համալրել դիտարկման օպտիկաէլեկտրոնային համակարգով, մեծ դիտանկյուն ունեցող օբյեկտիվով տեսախցիկով և սինթեզացված օպտիկայի ռեժիմ ունեցող ռադիոլոկացիոն կայանքով:
YFYK (Yüksek Faydalı Yük Kapasiteli, մեծ տարողունակություն և բեռնաբարձրացում) անօդաչուի առաջին օրինակն արդեն կատարել է 2 թռիչք` 7 ժամ 20 րոպե ընդհանուր տևողությամբ: Ամառային փորձարկումների շրջանակներում առաջին թռիչքն իրականացվել է այս տարվա մարտի 20-ին, երկրորդը` ապրիլի 3-ին: Ստուգվել են անօդաչուի ավտոմատ թռիչքի և վայրէջքի ռեժիմները, ինչպես նաև ղեկավարման և կապի համակարգերը:
YFYK-ն Anka անօդաչուների ընտանիքի երկրորդ ներկայացուցիչն է: Նախորդ տարվա փետրվարին Թուրքիայի ՌՕՈւ իրենց սպառազինություն են ընդունել են ԱԹՍ-ի առաջին օրինակը` Anka-S («Փյունիկ») հարվածային սարքավորումը, որը հետագայում մոդեռնիզացվեց և համալրվեց կառավարման արբանյակային համակարգով: