Ռուսաստանը NATO-ի ագրեսիային կարող է դիմակայել Ծովային հրեշ անունը ստացած Բելգորոդ ատոմային սուզանավով, որն այսօր իջեցվեց ջուրը եւ կհամալրի ռուսական ռազմածովային նավատորմը։
Միջուկային տորպեդոներով ու Պոսեյդոնով հագեցած սուզանավն իր տեսակի մեջ ամենախոշորն է, մեկ կրակով ի զորու է ոչնչացնել հակառակորդի ՌԾՈւ բազան կամ Եվրոպայի ցանկացած կետում եւ ԱՄՆ ափամերձ ջրերում գտնվող ավիակիրները։
Բրիտանական լրատվամիջոցների կողմից Ծովային հրեշ անունը ստացած սուզանավն իր վրա կարող է կրել ստորջրյա Պոսեյդոն դրոնը, որը կարելի է համալրել միջուկային մարտագլխիկով։
Փորձագետների համոզմամբ, NATO-ն եւ առաջին հերթին ԱՄՆ-ն ունեն սպառազինության մեծ հագեցվածություն, բայց Բելգորոդի ստեղծումն Արեւմուտքի համար նոր սպառնալիք է, որը դեռ պետք է գնահատել։