Բելառուսը հարկադրաբար դադարեցրել է ռուսական անորակ նավթամթերքի՝ բենզինի եւ դիզվառելիքի արտահանումը դեպի Ուկրաինա, Լեհաստան եւ Բալթյան երկրներ։
Բելառուսի նավթային ընկերության (БНК) գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Գրիբը նշել է, որ մինչեւ հարցի վերջնական լուծումը դադարեցվել է բաց գույնի նավթամթերքի արտահանումը՝ պայմանավորված երկրում պահանջարկի մեծացմամբ, բայց մուգ նավթամթերքը շարունակում է արտահանվել ամբողջ ծավալով։
Ավելի վաղ բելառուսական կողմը հայտարարել էր, որ Ռուսաստանից ստացվող մաքուր նավթի մատակարարումը կվերականգնվի 8-10 օր հետո, քանի որ նավթի աղտոտման վայրը Սամարայի մարզում է հայտնաբերվել։
Ապրիլի 19-ին Բելնեֆտեխիմ կոնցեռնը ահազանգել էր ներմուծվող ռուսական նավթի կտրուկ որակազրկման մասին։ Բելառուսական նավթամթերքի գործարաններն (Մոզիրսկի ԲԲԸ եւ Նավթան ԲԲԸ) անմիջապես հայտարարեցին սարքավորումներին սպառնացող վտանգի մասին եւ 50%-ով կրճատեցին նավթամշակման ծավալները։
Հիշեցնենք, Բելառուսը հսկայական շահույթ էր ստանում ռուս-ուկրաինական փոխադարձ էմբարգոների արդյունքում։
Լրացված։ Բելնեֆտեխիմ կոնցեռնի ղեկավարը հայտարարել է, որ ռուսական Տրանսնեֆտ-ից փոխհատուցում են պահանջելու վատորակ նավթի մատակարարման համար։