2025թ. Ադրբեջանի էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալի մեջ 25-30%-ը կկազմի այլընտրանքային էներգիան։ Ներկայումս այդ ցուցանիշը 1,7 %-ն է ընդամենը։
Report-ի հաղորդմամբ, այս տարվա մարտ ամսին ադրբեջանական Յաշմա հողմային էլեկտրակայանն արտադրել է 11 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Ցուցանիշը կախված է եղանակային պայմաններից։ Ներկայումս Յաշմա կայանում շահագործվում է 26 տուրբին, որն առաջիկայում շատանալու է։ Ստացված էլեկտրաէներգիան փոխադրվում է ընդհանուր ցանց։