Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարօրինակ է համարել Դոնբասի բնակիչներին ռուսական քաղաքացիություն շնորհելու որոշման նկատմամբ Կիեւի բացասական վերաբերմունքը։
ՌԴ նախագահը նշել է, որ այդպիսի պրակտիկա կա աշխարհի տարբեր երկրներում՝ Լեհաստանում, Հունգարիայում, Ռումինիայում։
Նրա խոսքով, ԴԺՀ-ում եւ ԼԺՀ-ում բնակվողներն ավելի վատ վիճակում են, քան Ուկրաինայում բնակվող լեհերը, ռումինացիները կամ հունգարացիները, քանի որ զրկված են մարդկային տարրական իրավունքներից։
Փաստաթղթում նշվում է, որ որոշումն ընդունվել է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ մարդու ազատություններն ու իրավունքներն ապահովելու նպատակով։
Ներկայումս Ռուսաստանում ապաստանել են ավելի քան 1 միլիոն գաղթյալներ Ուկրաինայի հարավ-արեւելքից։
Հավելենք, որ ՌԴ նախագահի հրամանի կապակցությամբ Ուկրաինան պահանջել է գումարել ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ, որը տեղի կունենա այսօր՝ Երեւանի ժամանակով 23:00-ին։
Իր հերթին Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քուրթ Ուոլքերը այս որոշումը որակել է պրովոկացիոն եւ ապակայունացնող։