#Օրվա_թեմա
Վրաստանի պահանջով ադրբեջանական կողմը բացել է մուտքը դեպի Գարեջայի համալիրի վանքերից մեկը, որը նախօրեին փակել էր։
Վրաստանի ԱԳՆ-ը Ադրբեջանի հետ բանակցություններ է վարել Դավիդ Գարեջայի ժայռափոր վանական համալիրի տարածքում գտնվող վանքերից մեկի մուտքը բացելու շուրջ, ինչից հետո ադրբեջանական կողմն այցելելուներին թույլատրել է մոտենալ Ուդաբնո վանքին։
Դավիդ Գարեջան միջնադարյան ժայռափոր վանքերի յուրահատուկ համալիր է, գտնվում է Թբիլիսիից 60 կմ հեռավորության վրա։