Ադրբեջանի Ազերմաշ ԲԲԸ-ն Ֆրանսիայի հետ բանակցություններ է վարում Նեֆթչալինսկի ավտոգործարանում Peugeot 207 նոր մոդելի ավտոմեքենայի արտադրություն սկսելու ուղղությամբ։ Ընկերության ղեկավարի խոսքերով, արտադրությունը կսկսվի երկու ամսից։
Նոր մոդելի ավտոմեքենան կունենա ավտոմատ փոխանցման տուփ եւ կարժենա մոտ 17500 մանաթ (մոտ 10000$):
Աղբյուրի հաղորդմամբ, Նեֆթչալինսկի գործարանում արտադրված Peugeot մակնիշի ավտոմեքենաները ներքին շուկայում հայտնվել են փետրվարի վերջից եւ վաճառվում են 17500 մանաթով։
Հիշեցնենք, որ այս գործարանային թաղամասում մեքենաշինության ոլորտում հսկայական ներդրումներ են կատարել նաեւ իրանական ընկերությունները։