Այսօր ՀՀ Քաղաքացու օրն է

IMG_20190427_095418_999

#Օրվա_թեմա

Ապրիլի 27-ին Հանրապետության ողջ տարածքում մեկնարկել են Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր facebook-ի էջում գրել է.

Սիրելի ժողովու՜րդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ. շնորհավորում եմ բոլորիդ Քաղաքացու օրվա առիթով:

Դուք հաղթել եք եւ դուք հաղթելու եք: Դուխով🙂

Տոնական միջոցառումներին ծանոթացեք այստեղ.

Կոտայքի մարզում միջոցառումները կենտրոնացված են մարզկենտրոն Հրազդանոմ:
Այստեղ առավոտյան ժամը 10:00-ից մեկնարկած միջոցառումների շրջանակում ծառատունկ կատարվեց Հրազդանի թիվ 16 մանկապարտեզի բակում, ինչպես նաև Street.art`«Քաղաքը քո աչքերով»: Միջոցառումների ընթացքին հետևում էր մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Այնուհետև Հրազդանի Սահմանադրության հրապարակում «Քաղաքացիական գիտակցություն» խորագրով հանրային քննարկում տեղի ունեցավ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի, ԱԺ պատգամավորներ Վահե Հովհաննիսյանի, Վաղարշակ Հակոբյանի, Լիլիթ Ստեփանյանի, ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի և պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ, որի ընթացքում քաղաքացիները հնարավորություն ունեցան անձամբ հանդիպելու, քննարկում անցկացնելու և հարցեր ուղղելու մասնակիցներին:

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները շարունակվում են:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.