Ուկրաինայի Գերագույն Ռադան երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ ընդունեց Լեզվի մասին նոր օրենքը, որով ռուսերենը կորցրեց շրջանային լեզվի կարգավիճակը, եւ նրա կիրառումն ուկրաինական հասարակական կյանքում խիստ սահմանափակվեց։
Նոր օրենքի նախագիծն արդեն բավակականին ժամանակ քննարկվում էր ուկրաինական քաղաքական առօրյայում։
Այսուհետ ռուսերենով հնարավոր է միայն շփվել միմյանց հետ եւ աղոթել,- նշում է Аргументы и факты-ն։
Ուկրաիներենը պարտադիր է դառնում կրթության, գիտության ոլորտներում, աշխատանքային հարաբերություններում, դատարանում, գովազդում, հեռուստատեսությունում եւ սպասարկման բնագավառում։
2023թ. դպրոցներում 5-րդ դասարանից սկսած պարապմունքներն անցկացվելու են միայն ուկրաիներենով (ընդ որում՝ մի քանի կիսամյակ դեռ կթույլատրվի դասավանդել ղրիմաթաթարերեն, անգլերեն կամ ԵՄ լեզուներից մեկով, բայց ոչ՝ ռուսերեն։