Սիրիական իշխանությունները պահանջել են դուրս բերել երկրի տարածքում ապօրինի գտնվող օտարերկրյա զորքերը, ինչի շուրջ քննարկումներ են ընթանում ռուսական ռազմաքաղաքական ղեկավարության, Թուրքիայի եւ Իրանի իշխանությունների միջեւ։
Մոսկվան արդիական է համարում Սիրիայից օտարերկրյա զորքերի դուրսբերման հարցով զբաղվող աշխատանքային խմբի ձեւավորման գաղափարը։ РИА НОВОСТИ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը։
Նրա խոսքերով, խումբը կարող է ստեղծվել՝ Սիրիական հարցի կարգավորմանը նպաստելու համար։ Ռուսական կողմը նշել է, որ ամերիկյան, ֆրանսիական եւ այլ զորաջոկատների ներկայությունը Սիրիայում անօրինական է։