Վրաստանը եւ Մեկ գոտի, մեկ ուղի-ն

IMG_20190428_120834_277Վրաստանն ու Չինաստանը Մեկ գոտի, մեկ ուղի նախաձեռնության շրջանակներում հուշագիր են ստորագրել միջազգային ցամաքային բեռնափոխադրման եւ ուղեւորափոխադրման վերաբերյալ։

Վրաստանի մասնակցությունը նմանատիպ միջոցառումներին ցույց է տալիս նրա նշանակությունը Չինաստանի, Եվրամիության եւ Մետաքսի ճանապարհի մասնակից-պետությունների համար։

Newsgeorgia-յի հաղորդմամբ, Վրաստանի առաջին փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին նշել է, որ Չինաստանի եւ ԵՄ հետ համագործակցության բոլոր տեսակները կարեւոր նշանակություն ունեն Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային ուղու կամ Միջին միջանցքի (Middle corridor) զարգացման համար։ Ցկիտիշվիլին հույս է հայտնել, որ Չինաստանը բեռնափոխադրումների հարցում առաջնահերթությունը կտա հենց Միջին միջանցքին, ինչը կնպաստի գների մրցունակությանը եւ փոխադրողների համար նոր հնարավորություններ կստեղծի։

Երկաթուղային փոխադրումները երկու երկրների միջեւ եւս աճել են։ Այս տարվա առաջին քառորդում Վրաստանի երկաթուղի ընկերությունը տեղափոխել է 18 հազար կոնտեյներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 31%-ով ավել է։ Այստեղ մեծ քանակ են կազմում չինական նոր ապրանքները։

Հանդիպման ընթացքում Վրաստանի փոխվարչապետ եւ Տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին եւ Չինաստանի տրանսպորտի նախարար Լի Սյաոպենն անդրադարձել են նաեւ ավիափոխադրումների ոլորտը զարգացնելու անհրաժեշտության մասին, ինչը կնպաստի երկու երկրների տուրիզմի եւ բիզնեսի զարգացմանը։
Կողմերը պայմանավորվել են Մետաքսի ուղու ֆորումը անցկացնել հոկտեմբերին՝ Վրաստանում։

Մեկ գոտի, մեկ ուղի նախաձեռնությունը մեկնարկել է 2013թ.-ից՝ նպատակ ունենալով կառուցել Ասիան Եվրոպային ու Աֆրիկային կապող առեւտրային եւ ենթակառուցվածքների ցանց՝ վերականգնելով նաեւ առեւտրային հին ուղիները։ Նախաձեռնության երկրորդ ֆորումը տեղի ունեցավ ապրիլի 25-27-ին՝ 37 պետությունների ղեկավարների եւ կառավարությունների մասնակցությամբ։

Չինաստանն ու Վրաստանը 2017թ. ստորագրել են Ազատ առեւտրի մասին համաձայնագիր։ 2018թ. արտաքին առեւտուրը երկու երկրների միջեւ գերազանցել է 1 մլրդ ԱՄՆ դոլարը, ինչը 2017-ից ավել է 31,8%-ով. վրացական ապրանքների արտահանումը դեպի Չինաստան նվազել է 1,8 %-ով (198 մլն դոլար): Ներմուծումը Չիմաստանից աճել է 13,7%-ով՝ կազմելով 833,6 մլն դոլար։

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.