Մինչեւ հուլիսի 1-ը կմշակվի Հայաստան մատակարարվող ռուսական գազի սակագնի վերաբերյալ նոր փաստաթուղթ, որը նախատեսված է լինելու ավելի երկար ժամանակահատվածի համար։
Գազի ոլորտում համագործակցությանը երկու երկրները մեծ ուշադրության արժանացնում։ Պայմանավորվածություն ունենք համաձայնեցնել մինչեւ 2030թ. Հայաստանի գազաֆիկացման եւ գազամատակարարման գլխավոր նախագիծը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն։
Ռուսական գազի սակագնի վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցությունները Հայաստանն ու Ռուսաստանը կշարունակեն մինչեւ հուլիսի 1-ը։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանն ավելի վաղ նշել էր, որ մինչեւ հուլիսի 1-ը մշակվող փաստաթուղթը կապահովի նվազագույնն առաջիկա հինգ տարվա սակագների կանխատեսումը։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ հայկական կողմը խելամիտ է համարում հրաժարումը գազի սակագնի ամենամյա վերանայումից։