Համագործակցություն՝ նոր ուղղություններով

IMG_20190429_185904_147Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի գլխավորած պատվիրակությունը:

Հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը նշել է, որ ատոմային էներգիայի անվտանգ օգտագործումը Հայաստանի համար եղել ու շարունակելու է մնալ կարևոր առաջնահերթություն: Նա շնորհակալություն է հայտնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն այս տարիների ընթացքում մեր երկրին ցուցաբերած աջակցության համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հնարավոր նոր ծրագրերի շուրջ, պայմանավորվել հետագայում ևս շարունակել ու խորացնել երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ ընդգրկելով նոր ուղղություններ, մասնավորապես բժշկությունն ու առողջապահությունը:

Հաշվի առնելով Հայաստանի մեծ ներուժը գիտական ոլորտում՝ կողմերն ընդգծել են, որ համագործակցությունը կարող է ներառել նաև այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են նոր տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.