Բելառուսն ամբողջությամբ դադարեցրեց ռուսական նավթի ներկրումը, քանի որ նավթի աղտոտման վայրը դեռեւս չի հայտնաբերվել։
Ռուսական կողմն առաջ է քաշել նաեւ նավթատարի միտումնավոր աղտոտման տարբերակը, ինչի հետեւանքով անպիտան է դարձել մոտ 5 մլն տոննա նավթ։
Միաժամանակ, ռուսական նավթի մատակարարումն ամբողջությամբ կամ մասամբ դադարեցրել են Գերմանիան, Լեհաստանը, Ուկրաինան, Չեխիան եւ Սլովակիան։
Հիշեցնենք, որ անորակ նավթամթերքի պատճառով 50%-ով կրճատվել էր Ռուսաստանից Դրուժբա նավթատարով դեպի բելառուսական նավթավերամշակման գործարանները հոսող նավթի ներկրման ծավալը, ինչից հետո դադարեցվել էր Բելառուսից արտահանումը դեպի Ուկրաինա, Լեհաստան եւ Մերձբալթյան երկրներ։