Գառնի. աննախադեպ միջոցառում

IMG_20190503_103740_239Մայիսի 6-ին Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տեղի կունենա էլեկտրոնային երաժտության փառատոն։

Կառավարությունը մայիսի 2-ի նիստում որոշել է թույլատրել Մշակույթի նախարարության Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությանը՝ 6,000.0 հազ. դրամի շրջանակում, «Triangulum Community» ընկերության հետ համատեղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպել էլեկտրոնային երաժտության փառատոն:

Միջոցառումը տեղի կունենա մայիսի 6-ին և ուղիղ կհեռարձակվի ֆրանսիական «Cercle» մեդիա արտադրող կազմակերպության կողմից, որին կկարողանան հետևել միլիոնավոր մարդիկ։ «Cercle»-ը կազմակերպել է մի շարք նման միջոցառումներ աշխարհի տարբեր վայրերում (Էյֆելյան աշտարակ, Գրանդ Պալե, Բրայթոն և այլն)։

Տարածաշրջանում Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ «Cercle»-ն իրականացնում է այսպիսի միջոցառում։ Ստեղծագործության՝ միջոցառման սցենարի հեղինակային իրավունքը գրանցված է։ Հիմնավորման համաձայն՝ աշխարհում նկատելի է էլեկտրոնային երաժշտության զարգացման ու տարածման նկատմամբ օրեցօր մեծացող հետաքրքրությունը. տարեցտարի զգացվում են էլեկտրոնային երաժշտության մշակույթի պահանջարկի մեծացման տեմպերը։ Նման լայնածավալ միջոցառումները գրավում են զբոսաշրջիկների ուշադրությունը և լավագույն առիթ են հանդիսանում պատմական վայրերի (ամրոցներ, թանգարաններ, գիտական վայրեր) ներկայացման, քարոզչության ու դրանց ճանաչելության բարձրացման համար:

Կազմակերպվող էլեկտրոնային երաժշտության փառատոնի հեռարձակման ընթացքում ևս մեկ անգամ հանրահռչակվելու և ուշադրության կենտրոնում է հայտնվելու «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նման միջոցառումների անցկացումը և նշել.

«Նրանք, ովքեր իրազեկված են էլեկտրոնային երաժշտության բնագավառից, ասում են, որ սա աշխարհի առաջատար փառատոններից մեկն է այս ոլորտի և շատ մեծ ուշադրություն է կենտրոնացնելու Հայաստանի վրա: Պարզվում է՝ Հայաստանում էլ էլեկտրոնային երաժշտության երկրպագուների մեծ բանակ կա: Նաև ասում են, որ այս փառատոնի հետևից զբոսաշրջիկների մեծ խմբեր են ճամփորդում, որպեսզի փառատոնին մասնակցեն»:

Նկարը՝ Civilnet-ի

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.