Կներկայացվեն մարզում գյուղատնտեսության, արդյունաբերության, տուրիզմի և այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրեր։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Արարատի մարզպետարանի նախաձեռնությամբ մայիսի 4-ին՝ «Արարատ Գրուպ» ջրերի գործարանում, տեղի է ունենալու «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողով և տեղական արտադրանքի EXPO ցուցահանդես։
Ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների:
Կներկայացվեն մարզում գյուղատնտեսության, արդյունաբերության, տուրիզմի և մի շարք այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրեր։
Համաժողովին ներկա են լինելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը և գործընկեր գերատեսչությունների ղեկավարներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, պետական և մասնավոր ընկերությունների, այդ թվում՝ խոշոր, փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներ, ներդրողներ, օտարերկրացի գործարարներ, ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ, գիտնականներ, վերլուծաբաններ, պետական և հասարակական շրջանակների այլ ներկայացուցիչներ: