Վերին Լարսի անցակետում վրացի սահմանապահներն անցել են ուժեղացված ծառայության։
Մաքսային անցակետում ծանրաբեռնվածությունը պայմանավորված է Ռուսաստանից Վրաստան ժամանող զբոսաշրջիկների թվի կտրուկ աճով։
Վրաստանի ՆԳՆ հաղորդմամբ, բոլոր քաղաքացիները վրացական կողմում սահմանն անցնում են առանց խոչընդոտների, մինչդեռ ռուսական աղբյուրները նշում են, որ շուրջ 10 կմ-անոց հերթ է գոյացել անցակետում։
Newsgeorgia-յի հաղորդմամբ, անցակետում արդեն 6 ժամ սպասող զբոսաշրջիկները տեղեկացրել են, որ վրացական կողմում խնդիրներ չկան, իսկ ռուսական կողմում՝ վճարիր 200 դոլար եւ խնդիր չի լինի։