Երկաթուղային փոխադրումների ոլորտի զարգացման վերաբերյալ հուշագիր են ստորագրել Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի երկաթուղային ընկերությունների ղեկավարները։
Հուշագիրը նախատեսում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով կանոնավոր փոխադրումների ապահովում, ներառյալ տնտեսապես հիմնավորված սակագների մշակում եւ բեռնային նոր բազայի ներգրավում։
Այդ նպատակի համար կողմերը դիտարկում են Ախալքալաքի-Կարս հատվածի թուրքական մասում 76կմ երկարությամբ, 1520մմ լայնությամբ նոր երկաթգծի եւ Կարսում տերմինալ-լոգիստիկ կենտրոնի կառուցման հնարավորությունները։
Ռուսաստանի երկաթուղիներ ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյորովի խոսքով, այս նախաձեռնությունը Թուրքիային հնարավորություն կտա ներգրավվել եվրասիական տրանսպորտային միջանցքների համակարգին՝ միջազգային լոգիստիկայի զարգացման նոր հնարավորություններ ստեղծելով։
Հուշագիրը Թուրքիային ընձեռնում է հնարավորություն՝ միանալու ինչպես նախկին ԽՍՀՄ երկրների, այնպես էլ Ֆինլանդիայի, Բուլղարիայի եւ Իրանի երկաթուղային միասնական տեխնալոգիական ցանցին,- նշել է ՌԵ ղեկավարը։