Ադրբեջանական Ազերէներժի-ն էլեկտր աէներգիա է արտահանում դեպի Եվրոպա։
Ադրբեջանական մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Ազերէներժի ԲԲԸ-ն սկսել է էլեկտրաէներգիա արտահանել դեպի Հունաստան, Ռումինիա եւ Հունգարիա։
Մայիսի 1-ից ադրբեջանական հոսանքը Վրաստանով եւ Թուրքիայով հասնում է Հունաստան, Վրաստան-Թուրքիա-Բուլղարիա ուղղությամբ՝ Ռումինիա եւ Հունգարիա։
Առաջիկա ամիսներին մատակարարում կսկսվի նաեւ դեպի Ավստրիա եւ Իտալիա։
Հիշեցնենք, կառուցման փուլում են գազատար խողովակները, որոնք ադրբեջանական գազը նույնպես կհասցնեն Եվրոպա՝ 2020թ.: