Օդային համագործակցություն Թուրքմենստանի հետ

IMG_20190510_213712_492Քննարկվեցին ավիացիոն ոլորտում հայ-թուրքմենական համագործակցության ներկա վիճակը և այն ընդարձակելու հնարավորությունները՝ կարևորելով Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ չվերթի վերականգնման անհրաժեշտությունը:

Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը մայիսի 10-ին հանդիպեց Թուրքմենստանի պետական «Թուրքմենական ավիաուղիներ» ընկերության («Türkmenhowaýollary») ղեկավար Դովրան Սաբուրովի (Dowran Saburow) հետ:

Գառնիկ Բադալյանը և Դովրան Սաբուրովը համամիտ էին, որ Թուրքմենստան-Հայաստան հարաբերություններում իր ուրույն տեղն ունի հաղորդակցության, այդ թվում օդային բնագավառում համագործակցությունը, որի ակտիվացումը կհանգեցնի երկու երկրների գործարար կապերի աշխուժացմանը, արևտրաշրջանառության ծավալների ավելացմանն ու զբոսաշրջության զարգացմանը:

ՀՀ դեսպանը և «Թուրքմենական ավիաուղիների» ղեկավարը քննարկեցին ավիացիոն ոլորտում հայ-թուրքմենական համագործակցության ներկա վիճակը և այն ընդարձակելու հնարավորությունները՝ կարևորելով 2018թ. ընդհատված Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ չվերթի վերականգնման անհրաժեշտությունը: Անդրադարձ կատարվեց նաև Երևանը հայաշատ այլ երկրների հետ կապող չվերթների կազմակերպման հնարավորություններին:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.