Հին քաղաքական մշակույթը՝ նոր ընտրություններում

IMG_20190511_120851_035Հունիսի 9-ին Հանրապետության մի շարք համայնքներում տեղի են ունենալու Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Աբովյան քաղաքում եւս համայնքի ղեկավարի ընտրություն է լինելու, առաջադրվել 6 թեկնածու։ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձել է Աբովյանի քաղաքապետի ընտրություններին՝ իր fb էջում նշելով.

Բարի առավոտ, Կոտա՛յք։

Ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ կայքից` Աբովյանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ այլևս ունենք 6 գրանցված թեկնածուներ։

ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված է գրանցված յուրաքանչյուր թեկնածուի առաջադրման և ընտրապայքար ծավալելու անքակտելի իրավունքը, ըստ այդմ էլ`ինքս էլ որպես Աբովյանի քաղաքացի նաև, ողջունում եմ բոլոր առաջադրվածներին և մաղթում արդյունավետ ու արժանապատիվ ընտրապայքար։

Հ.Գ. Բայց այնուամենայնիվ, ճանաչելով հանդերձ բացառապես բոլոր առաջադրված թեկնածուներին, անվանացանկի մեջ աչքի է զարնում մի ակնառու դրվագ, որը վայել է ՀԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ կրողներին։ Վերջիններս այդ «քաղտեխնոլոգիական» հնարքը կիրառել են նաև Աբովյանի քաղաքապետի նախորդ ընտրություններին, և կարծում են, թե Աբովյանի Քաղաքացին դեռևս «առաջվանն» է։ Ո՛չ պարոնայք, այդ հարցում ևս դուք սխալ հաշվարկ եք կատարել և թյուրընկալում ունեք։

Աբովյանի Քաղաքացին արժանապատիվ է, նրբանկատ ու իր քվեի իրական արժեքը գիտի այլևս։ ՀԻՆ գործելաոճի պտուղները արդեն քաղել ենք բոլորս, ՀԻՆ քաղաքական մշակույթը նախկին կառավարման համակարգի հետ միասին մերժել ենք այլևս։ Դուք կրկին անգամ ապացուցեցիք, որ ձեր գործելաոճի և նկրտումների մեջ «ազնիվ չե՛ք», և միևնույն ժամանակ, «անուղղելի» եք, այդքանով հանդերձ, նաև` մերժելի…

Հ.Գ.Գ. Ավելի առարկայական և կոնկրետ անուններով կխոսենք քարոզարշավին։

Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, և ՄԵՆՔ այն կերտում ենք բացառապես բարոյական հարթության տիրույթում։

Բարի հանգստյան օրեր։

Համայնքների ցանկը բերված է ստորեւ

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.