Կլիմայական ֆինանսավորման նորարարական մեխանիզմ

IMG_20190511_083935_760Դեսպան Ժոնաթան Լաքոտը ողջունել է նախաձեռնությունը և սերտորեն համագործակցելու պատրաստակամություն հայտնել։

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի և Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությունները քննարկել են բնապահպանական հարցերի շուրջ հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգը:

MNPԲնապահպանության նախարարը գոհունակությամբ ընդգծել է, որ վերջին շրջանում ավելի հաճախակիացել են շրջակա միջավայրի խնդիրներով երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումները, ինչը լիովին համահունչ է հայ-ֆրանսիական ամուր բարեկամական հարաբերություններին։ Նախարար Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի նախաձեռնած կլիմայական ֆինանսավորման նորարարական մեխանիզմի ներդրման ուղղությամբ Ֆրանսիական կողմի հետ ունեցած քննարկումների ընթացքին։

Նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանն էլ տեղեկացրել է Ֆրանսիա կատարած իր վերջին աշխատանքային այցի ընթացքում այդ նախաձեռնության շուրջ բարեկամ պետության պատասխանատուների հետ հանդիպումների արդյունքները։ Ներկայացվել են Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաների և բնապահպանական պետական կառույցների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները, որոնց ընթացքում վերջիններիս ներկայացվել է կլիմայական ֆինանսավորման մեխանիզմի ներդրման՝ Հայաստանի առաջարկը։ Դեսպան Ժոնաթան Լաքոտը ողջունել է նախաձեռնությունը և սերտորեն համագործակցելու պատրաստակամություն հայտնել։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են պաշտոնական հաղորդակցությունների և հանդիպումների միջոցով արագացնել կլիմայական ֆինանսավորման նորարարական մեխանիզմի ներդրման գործընթացը և սերտացնել ոլորտի մյուս հարցերի ուղղությամբ փոխգործակցությունը:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.