Զուգդիդիում տեղի ունեցած միջադեպից հետո Վրաստանի վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ։
Մայիսի 19-ին Վրաստանի Զուգդիդի, Չիատուրա, Խուլո, Զեստաֆոնի եւ Մարնեուլի շրջաններում Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայանալու։ Մեծ հետաքրքրություն են ներկայացում Զուգդիդիում անցկացվելիք ընտրությունները, որտեղ թեկնածուներից մեկը նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կինն է՝ Սանդրա Ռուլովսը։
Դադիանիների պալատի մոտ թեկնածուի մասին ռեպորտաժի նկարահանման ժամանակ երեք անհայտ անձինք խոչընդոտել են նկարահանումները եւ վիրավորական արտահայտություններ հնչեցրել թեկնածուի եւ լրագրողների հասցեին։ Նրանցից մեկը ձերբակալվել է։
Դեպքի առիթով եւ ընդհանրապես ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի վարչապետը։
Բոլոր տեղերում, որտեղ ընտրություններ են տեղի ունենալու, մենք ապահովելու ենք ազատ եւ ժողովրդավարական ընտրություններ,- հայտարարել է Վարչապետ Մամուկա Բախտաձեն։