Չեխիան հետաքրքրված է Ադրբեջանում մի շարք նախագծերի ֆինանսավորմամբ, այդ թվում՝ ռազմաարդյունաբերության ոլորտում։
Բաքուն եւ Պրահան դեռեւս 2015-ից են բանակցում Ադրբեջանում ռազմաարդյունաբերական արտադրություն սկսելու շուրջ։
Մասնավորապես, Ceska Zbrojovka ընկերությունը ներկայումս ծրագրեր է իրականացնում արտասահմանում եւ կարող է արտադրություն հիմնել նաեւ Ադրբեջանում։ Ընկերության արտադրանքը կարող է նախատեսվել ինչպես ներքին, այնպես էլ տարածաշրջանային շուկայի համար,- նշել է Չեխիայի Պատգամավորների պալատի ղեկավար Ռադեկ Վոնդրաչեկը։