Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին. նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ):
Հայկական ժամանակի հաղորդմամբ, ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ նախաքննական մարմինն Արմեն Թավադյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: