Դամասկոսում սիրիացի տնտեսվարողները եւ իրանական պատվիրակությունը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության հարցեր։
Օրակարգային հարցերից էին տնտեսական փոխգործակցության ակտիվացման եւ զարգացման մեխանիզմները, ինչպես նաեւ այն հարցերը, որոնք վերաբերում են առաջին անհրաժեշտության ապրանքների փոխադրմանը դեպի երկու երկրների շուկաներ։
Սիրիան ունի իրանական մասնավոր ընկերությունների կարիքը՝ երկրում տնտեսական աշխուժությունը եւ ենթակառուցվածքները վերականգնելու համար, ինչի շուրջ փոխադարձ պայմավորվածություններ են ձեռք բերվել։
Նախկինում Սիրիայի եւ Իրանի միջեւ կնքվել են մի շարք փաստաթղթեր՝ ստրատեգիական երկարաժամկետ տնտեսական համագործակցության, փողերի լվացման դեմ պայքարի, տրանսպորտի, ապահովագրության, սպորտի, մշակութային եւ այլ ոլորտների վերաբերյալ։