Թուրքիան զորախումբ է ուղարկել Ռուսաստան՝ Ս-400 զենիթահրթիռային համալիրների շահագործումը սովորելու։
Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, զորախումբ է ուղարկվել Ռուսաստան՝ Ս-400 զենիթահրթիռային համալիրների շահագործման դասընթացներին մասնակցելու համար։
Ուսուցումը տեւելու է մի քանի ամիս, իսկ անձնակազմի քանակը փոփոխական է։
Հիշեցնենք, Ս-400 համալիրների հետ կապված լարված հարաբերություններ են ստեղծվել ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ։ Վաշինգտոնը պահանջել է, որ Ռուսաստանից ԶՀՀ-ի գնման գործարքը Անկարան կասեցնի, բայց վերջինս չի պատրաստվում գնալ այդ քայլին, եւ հիմա զինվորական անձնակազմի գործուղումը թուրքական պատասխանն է ամերիկյան կողմին եւ ընդհանրապես ՆԱՏՕ-ին։