Աբխազիայի ԱԳՆ հայտարարություն է տարածել Վրաստանի նախագահի ելույթին ի պատասխան։
Անկախության տոնի առթիվ ելույթի ժամանակ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ, չնայած վրաց իշխանությունների հոգատարությանը, աբխազերեն լեզուն կորսման եզրին է, ինչին նպաստում է աբխազ ժողովրդի, մշակույթի եւ լեզվի ռուսականացումը։
Աբխազիայի Հանրապետության արտգործնախարարությունը պատասխանել է Վրաստանի նախագահին՝ նշելով, որ տիկին Զուրաբիշվիլին եւ վրացական իշխող վերնախավը տառապում են ամնեզիայով եւ տեղեկությունները նենգափոխում՝ մոռանալով Աբխազիայի նկատմամբ Վրաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը։
Մեղքը գցելով Ռուսաստանի վրա՝ վրաց իշխանությունները մոռացության են մատնել խորհրդային եւ հետխորհրդային շրջանում աբխազ ժողովրդի նկատմամբ վարած դիսկրիմինացիայի քաղաքականության մասին փաստերը,- նշել է Աբխազիայի ԱԳՆ-ը։
Հայտարարության մեջ նշված է նաեւ, որ հենց Վրաստանի կազմում եղած ժամանակ է աբխազերենը մոռացման եզրին կանգնած եղել, իսկ աբխազ մտավորականները ենթարկվել են հետապնդումների։
1992-1993թթ., ինչպես նաեւ 2008թ. իրադարձությունները բացահայտ ապացույցն են աբխազ ժողովրդի նկատմամբ վրացական իշխանությունների վերաբերմունքի։
Աբխազիայի ԱԳՆ-ը նշել է, որ Զուրաբիշվիլիի կողմից թշնամի որակված Ռուսաստանը 2008թ. աբխազներին փրկեց վրացական կողմի ոտնձգություններից։