Տոմսի արժեքը դեռ համաձայնեցված չէ, բայց նախնական տվյալներով ՝ 60-130 դոլարի սահմաններում։
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով ուղեւորափոխադրումները կմեկնարկեն օգոստոսին. մարդատար երկաթուղագիծը կառուցված է, վագոնները ներկրված են։
Ներկայումս իրականացվում է վագոնների անվտանգության ստուգման գործընթացը, որը կավարտվի օգոստոսին։
Տոմսի արժեքը դեռ համաձայնեցված չէ, բայց նախնական տվյալներով տատանվելու է 60-130 դոլարի սահմաններում։
Երկաթուղին միանում է ինչպես թուրքական երկաթուղային ցանցին, այնպես էլ եվրասիական տարածաշրջանի երկաթուղային կարեւոր հանգույցներին։
Նրանով ուղիղ կապ է հաստատվում Անկարայի հետ՝ փաստացի դառնալով Արեւելյան Ասիա-Բաքու-Անկարա-Եվրոպա երկաթուղի։