Սոչիում կայացել է ԵԱՏՄ անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 1-ին նիստը։
Նախարար Սուրեն Պապիկյանը Սոչիում մասնակցել է ԵԱՏՄ անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 1-ին նիստին։
Եռօրյա աշխատանքային այցով Սոչիում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ հունիսի 1-ին, մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 1-ին նիստին:
Նախարարների նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի գործունեության կազմակերպչական հարցերը, 2018–2020թթ. ժամանակահատվածում ԵԱՏՄ-ի մասնակից-պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և փուլերի իրականացման հարցերով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզներ) կատարման ընթացքը, մինչև 2025թ. ժամանակահատվածի համար ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացների խորացման և հիմնական ուղղությունների իրականացման հերթական ժամանակահատվածի համար տրանսպորտի ոլորտում ինտեգրման խորացման ուղղությունների սահմանումը, ինչպես նաև այլ հարցեր։
Ներկայացվել է ճանապարհային քարտեզների իրականացման վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը, ինչպես նաև օդային տրանսպորտի մասով ճանապարհային քարտեզի առանձին կետերի կատարման ավարտի գործընթացը:
Քննարկվել են նաև 2014թ. մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի դրույթների կատարելագործման, Նավագնացության մասին Համաձայնագրի և դրա հետագա իրականացման միջոցների, ինչպես նաև ՌԴ տրանսպորտի նախարարարության առաջարկով՝ ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության հարցերով միջազգային բյուրոյի մասին:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին նախորդել էր նշյալ միջոցառման նախապատրաստման նպատակով ԵԱՏՄ անդամ-պետությունների փորձագետների նիստը, որի ընթացքում համապատասխան մասնագետներն աշխատել են նախարարական նիստի օրակարգում ընդգրկված հարցերի նախապատրաստման շուրջ, որոնք այնուհետև ներկայացվել են նախարարների քննարկմանն ու հաստատմանը։
Տարածաշրջանային ուսումնասիրություններ / Regional Studies