Ադրբեջանը նավթի գնանկման համար մեղադրում է Թրամփին՝ նշելով, որ շուկայի վրա ազդել է ԱՄՆ նախագահի որոշումը Մեքսիկայի հետ առեւտրային պատերազմ սկսելու վերաբերյալ։
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հունիսի 10-ից Մեքսիկայից ներմուծվող բոլոր ապրանքների համար 5% պետտուրք կսահմանվի։ Միաժամանակ, շարունակվում է կոնֆլիկտը Չինաստանի հետ։ Վերջինս Թրամփին մեղադրել է առեւտրային հարաբերությունների շուրջ բանակցությունները տապալելու մեջ։
Լոնդոնյան ICE Futures բիրժայում Brent տեսակի նավթի մեկ բարելը ներկայումս արժե 61,22 դոլար, ինչը նախորդ շաբաթվա համեմատ ցածր է 8,8%-ով, իսկ ընդհանուր մայիս ամսվա համեմատ՝ 16,3%-ով։
WTI նավթը նյույորքյան NYMEX բիրժայում դարձել է 53 դոլար՝ մեկ շաբաթվա ընթացքում արձանագրելով 6,1% գնանկում, իսկ ամսվա ընթացքում՝ 11,4%:
Ադրբեջանական աղբյուրներում վերջին շրջանում հաճախակի են դարձել տնտեսական անհաջողությունների համար ԱՄՆ-ին ուղղված մեղադրանքները։
Տես նաեւ՝ Բաքուն նույնպես մեղադրում է ԱՄՆ-ին։
RegSt / Տարածաշրջանային ուսումնասիրություններ / Regional Studies